«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն առաջնության լավագույն կազմերն ունեն. Կոնտե
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղին:
«Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ` առաջնության լավագույն կազմերն ունեն: Նրանք շատ հիանալի և տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեն: Իհարկե, երկու թիմերի համար էլ բարդ խաղ է սպասվում: Մենք լավ խաղ ենք ցուցադրում, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ակնկալում եմ ծանր հանդիպում: Մնեք պետք է հաղթենք:
«Չելսի»-ն ցանկանում է դուրս գալ հաջորդ փուլ, բայց թիմը գիտի, որ դա հեշտ չի լինելու»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Fourfourtwo.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը