«Հրապարակ». Միջադեպ Արտակ Զաքարյանի մասնակցությամբ. ինչու է ՕՄՕՆ-ը նրան շրջափակել Կիևում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիեւ այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
Մայդանում զբոսնող, գունավոր հեղափոխության «ալքիմիան» ուսումնասիրող Զաքարյանը երբ հասել է Մայդանում տեղակայված մետաղորսիչների մոտ, դրանք հանկարծ ուժեղ աղմկել են եւ ուկրաինական ՕՄՕՆ-ը շրջափակել է ՀԱՊԿ անդամ երկրի «ներկայացուցչին», պահանջել են ցույց տալ գրպանում եղածը եւ ասել Մայդան կատարած այցի «նպատակը»։
«Գուցե գիտեի՞ն, որ Դուք ծագումով Ղարաբաղից եք, իսկ Ուկրաինան ՎՈՒԱՄ երկիր է' Ադրբեջանի հետ քիփ, ամեն շաբաթ լինում եք Ղարաբաղում, կարող է ուզում էին Լապշինի նման Ձե՞զ էլ արտահանձնել Ադրբեջանին»,- սադրեցինք Զաքարյանին: «Չստացվեց, ես շատ քաղաքավարի բացատրեցի, իրենք շատ քաղաքավարի հասկացան, ներողություն խնդրեցին, գնացին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում