Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձավ փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը եւ դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջեց միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին' զբաղեցնելով երկրորդ տեղը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը