«ՀԺ». Հայաստանը դարձել է ՌԴ-ում օգտագործված էժան ավտոմեքենաների «ուտիլ»
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«2016 թվականին Ռուսաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը 2015 թվականի համեմատ աճել է մոտ երեք անգամ' 6.1 հազար հատից հասնելով 17.1 հազարի: Ուշագրավ է, որ նվազել է նաեւ ՌԴ-ից ներկրված մեկ ավտոմեքենայի գինը: 2015-ին մեկ մեքենայի գինը 3400 դոլար է եղել, 2016-ին' 2900 դոլար: Կտրուկ աճել է նաեւ Ռուսաստանից ներկրված մեքենաների մասնաբաժինը ընդհանուրի մեջ: Եթե 2016 թվականին ներկրված 27 հազար ավտոմեքենաներից 23 տոկոսն էր ՌԴ-ից, ապա 2016-ին այդ ցուցանիշը արդեն գերազանցել է 50 տոկոսը' ներկրվել է 33 հազար մեքենա, որից 17 հազարը' ՌԴ-ից: Փոխարենը կտրուկ նվազել է մասնավորապես Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը: 2015-ին ներկրվել էր 11.7 հազար հատ, անցած տարի' միայն 7 հազար: Փաստորեն Հայաստանը դարձել է ՌԴ-ում օգտագործված էժան ավտոմեքենաների «ուտիլ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում