Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ռուբեն Վարդանյանը կգնա ռիսկի...

Հրապարակումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 23-ին ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Վարդանյանի ներկայությունն այս հանդիպմանը՝ առավել քան ուշագրավ է: Ռուբեն Վարդանյանն ամիսներ առաջ Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեր երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է: « ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի՝ այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է: Նա նաև ասել էր, որ շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին:

Նույն հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնեն ավելի քան $ 500 մլն: Վարդանյանն այն ժամանակ անվերապահ աջակցություն էր հայտնել վարչապետին, ինչպես նաև շեշտել, որ Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Խորհրդարանի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր քաղաքական ծրագրերի առավել ագրեսիվ առաջմղմանը, եւ դրանցում ակնհայտորեն ենթադրվում է Կարեն Կարապետյանի կաբինետի անարդյունավետության վերաբերյալ հանրային մտայնության կամ կարծիքի գեներացիա:

Այդ հարցում կարծես թե Սերժ Սարգսյանը կարիք չունի մեծագույն ջանքեր գործադրելու, քանի որ հասարակության համար Կարապետյանի կաբինետի կողմից արված տեսանելի շատ քիչ բան կա իրականում, առայժմ օպտիմալացման և կրճատումների մասին տեղային նշանակության խոսակցություններից բացի՝ այլ տեղաշարժ չկա: Գործնական առումով, Կարապետյանի հույսը կարող էին լինել Ռուսաստանից երկու մեծահարուստ հայեր, որոնք Հայաստանում ունեն բավական շոշափելի ռեսուրս՝ հանրային ու համակարգային իմաստով. Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան: Բայց, այստեղ չստացվեց «տրիումվիրատը»: Ռուբեն Վարդանյանը հստակ եւ աներկբա աջակցություն հայտնեց Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե որեւէ մեկը թող չփորձի իր մասով առաջացնել արհեստական սպասումներ: Իսկ միայն Ռուբեն Վարդանյանի աջակցությունը Կարապետյանի համար շատ քիչ է, քանի որ Վարդանյանը քիչ ազդեցություն ունի Հայաստանի իշխող քրեա-օլիգարխիկ համակարգում: Այդ «թեւը» պետք է փակեր Սամվել Կարապետյանը, որը, սակայն, գուցե վերջին պահին, իսկ գուցե հենց սկզբից էլ՝ չի եկել Սերժ Սարգսյանի հետ բավարար համաձայնության: Հետևաբար, այժմ Կարեն Կարապետյանն ունի ուժերը կրկնակի լարելու անհրաժեշտություն, ինչը ենթադրում է  ոչ միան մնալ վարչապետ, այլ անհրաժեշտության դեպքում՝ նաև նվաճել վարչապետ մնալու իրավունքը: Արդյո՞ք այդ անհրաժեշտության հասունացման դեպքում Ռուբեն Վարդանյանի աջակցությունը Կարապետյանին՝ նույնքան միանշանակ կլինի՝ ցույց կտա ժամանակը…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված