ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում

Թուրքիա

Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից: 2017 թվականի փետրվարից սկսած՝ ամեն երկուշաբթի նա Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր է կազմակերպում՝ փորձելով ուշադրություն հրավիրել կատարված անարդարության վրա: Հաջակցություն Մահմութ Քոնուքի՝ մի խումբ թուրք մտավորականներ արշավ են սկսել՝ տարածելով հաղորդագրություն նրա կյանքի ու գործունեության մասին: Ներկայացնում ենք տրամադրված հաղորդագրությունը մասնակի կրճատումներով:

«Մահմութ Քոնուքը ծնվել է Քուրթալան քաղաքում 1957 թվականին: Նրա հայրը՝ Աբդուրահմանը (իրականում՝ Խոսրով), իսլամացված, քրդացած հայ է, մայրը՝ Նեֆիյեն՝ քուրդ: Պապիկի անունը Վարդան է, տատիկինը՝ Նարգիզ:

Նա տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Քուրթալանում, այնուհետև Վանում ավարտել է առողջության բարձր դպրոցը: 1975 թվականից աշխատել է որպես սանիտար Չուքուրջայում, Հաքքարիում: Առաջին անգամ նա աքսորվել է Չուքուրջայից դեպի Բաղըշլը: 1978 թվականին պարզել է, որ իրեն ու իր ընտանիքին Քուրթալանի «քաղաքական ոստիկանությունը» հետապնդում է հայ լինելու համար:

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական, ֆաշիստական հեղաշրջումից հետո նա 33 օրով կալանավորվել է Սասունում և Սիիրթում: 1981 թվականի մայիսին նա աքսորվում է Սասունից դեպի Ֆընդըք, Էրուհ:

Ավարտում է Գազի համալսարանի լրագրության ֆակուլտետը:

Նա մասնակցել է կառավարական աշխատողների միավորմանն ուղղված շարժմանը: Դարձել է Tüm Sağlık- Sen կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը և աշխատել դրա շարքերում:Իր խոսքերի համար նա Ստամբուլի պետական անվտանգության դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարի ազատազրկման և 100 մլն թուրքական լիրա տուգանքի՝ «հակաահաբեկչական թիվ 3713 օրենքի 8/1 հոդվածը (անջատողականություն)» խախտելու մեղադրանքով:Saglik

Նա դարձել է SES («Առողջապահական և սոցիալական աշխատանքների միություն») հիմնադիրներից և կենտրոնական գործադիր հանձնաժողովի անդամներից: Գրել է գիրք «Ի՞նչ է կատարվում Թուրքիայի բարձրագույն մասնագիտական հիվանդանոցում» խորագրով:

1997 թվականի հոկտեմբերի 21-ին նա բանտարկվել է Ուլուջանլարի բանտում և ազատազրկման մեջ է մնացել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը: Իր աշխատանքային կյանքի ընթացքում ավելի քան 20 անգամ աքսորվել է: 1993 թվականի օգոստոսին նրա աքսորի մասին որոշումը կայացվել է մեկ օրում և նրան այդ մասին նույն օրը տեղեկացրել են նախարարությունից: Բացի այդ, երբ նա Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Մուզաֆեր Էրյըլմազի քաղաքապետ լինելու օրոք աշխատում էր Չանքայայի քաղաքապետարանում, նրան 5 ամսվա մեջ 9 անգամ «տեղափոխել» են «մասնավորեցման դեմ պայքար տանելու համար»:

Հրանտ Դինքի սպանության օրն իր հայտարարության մեջ նա ասաց. «այսօրվանից ես շարունակելու եմ այն կետից, որտեղ հասել էր Հրանտը, և շարունակելու եմ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մեկ տարի անց որպես ակտիվիստ և մի խումբ մտավորականների կողմից ստեղծված «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» խոսնակ՝ նա ի նշան համերաշխության մասնակցել է իշխանությանն ընդդիմադիր անձանց կազմակերպած բոլոր միջոցառումներին: Մասնակցել է արգելված թեմաների վերաբերյալ քննարկումների, ֆորումների, կոնֆերանսների, մամուլի ասուլիսների և հարցազրույցների, խմբագրել է այդ քննարկումների բուկլետները:

2010 թվականի ապրիլի 24-25-ը դարձել է Անկարայում կազմակերպված «Այնտեղից, որտեղ թողել էր Հրանտը. 1915 թվականից առաջ և հետո, ժխտում և հակադարձում» խորագրով Անկարայում կազմակերպված միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը, խմբագրել է համաժողովի գիրքը: Նա նաև «Իսմայել Բեշիքչի և խոսքի ազատությունը», «Հրանտ Դինքի սպանությանը նայել 2015-ի հեռանկարից», «Կրոն. տեսական-գործնական, երեկ-այսօր» համաժողովների կազմակերպիչներից և խմբագիրներից էր: Մասնակցել է տարբեր միջոցառումների այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առողջապահության հարկումը, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, չերքեզների ցեղասպանությունը: Նա 25 տարի շարունակ Մարդու իրավունքների ընկերության անդամ է: Նա աշխատել է ընկերության Անկարայի մասնաճյուղում: Ընկերությունում հիմնադրել է Ժողովրդական հանձնաժողովը, աշխատել է բանտային հանձնաժողովում: Թուրքիայի բանտերում գտնվում են 926 հիվանդ բանտարկյալ, որոնցից 330-ը լրջորեն հիվանդ են: Այդ բանտարկյալների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով Մահմութ Քոնուքը ակտիվորեն ներգրավվել է «Ազատություն հիվանդ բանտարկյալներին» նախաձեռնությունում, որը 2017 թվականի հուլիսի 10-ին շարունակում է գործել արդեն 154-րդ շաբաթն անընդմեջ:

2016 թվականի նոյեմբերի 22-ին արտակարգ իրադրության պայմաններում կայացված որոշմամբ Մահմութ Քոնուքն ազատվել է աշխատանքից, նրա 40 տարվա աշխատանքն ի չիք է դարձել: Նա պայքարում է աշխատանքի վերադառնալու համար՝ 2017 թվականի փետրվարից սկսած ամեն երկուշաբթի Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր կազմակերպելով և հաղորդագրություններ տարածելով: Թեպետ նրա ընկերները, գործընկերներն ու մտավորականներն իրեն երբեք միայնակ չեն թողել իր պայքարում, սակայն իր նստացույցերը բնորոշում է որպես «միայնակ և ազատ, ինչպես մի ծառ»:

Նա հրապարակել է գիրք «Հովվի կրակը կամ Օլիմպոսից գողացված հանգչող մոխիրը» խորագրով, որտեղ նա պատմում է իր պայքարի մասին, ներկայացնում է ինքն իրեն:

Նա նայում է կյանքին «սոցիալիստական» տեսանկյունից և հավատում, որ առևտրային միություններում, հասարակական կազմակերպություններում և քաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրներն են «կաշառակերությունը, բյուրոկրատիզացիան և օտարումը»:

Նա ընդդիմանում է «մտքի աշխատանքի» և «ուժային աշխատանքի» տարանջատմանը՝ կարծելով, որ աշխատանքի այս բաժանումը տանում է օտարացման: Նա հավատում է տեսականի և գործնականի միությանը:

Նա չի ցանկանում լինել միայն մտածող կամ գործող, այլ ցանկանում է լինել երկուսը միասին: Հետևաբար, նա երբեք չի թերագնահատում փողոցում արվող աշխատանքը: Նա հավատում է, որ ոչ մի գաղափար չի կարող գոյություն ունենալ, եթե այն չլինի փողոցում: Նա իրեն ամենից ազատը զգում է փողոցում:

Ազատությունը փողոցում է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված