Նեյմարը՝ դավաճան. «Բարսա»-ի երկրպագուները պաստառ են փակցրել «Նոու Կամպ»-ի մոտ (լուսանկար)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի երկրպագուները դժգոհ են, որ Նեյմարը պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ:
Չնայած, որ ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվել, բայց կատալոնյան ակումբի երկրպագուները ֆուտբոլիստին անվանել են դավաճան:
Երկրպագուները «Նոու Կամպ» մարզադաշտի հարևանությամբ պաստառ են փակցրել և Նեյմարին անվանել դավաճան: Այս մասին տեղեկացնում է GloboEsporte-ը:
«Փնտրվում է դավաճան: Վարձկանների տեղը Բարսելոնայի սահմաններից դուրս է, այստեղ պետք են խաղացողներ, ովքեր գնահատում են ակումբի մարզաշապիկը»,-գրված է պաստառի վրա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը