Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ 

Հայաստանում ներդրվում է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ. խախտված իրավունքների հարցը կլուծվի ավելի արդյունավետ

Իրավունք

Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ նորամուծություններ է նախարարությունն առաջարկում ներդնել: 

-Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Ինչով էր պայմանավորված սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:

-«Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի  «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի 14-րդ կետը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը, որպես գործարարների խախտված կամ վիճարկվող` օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց, ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

 Միաժամանակ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

-Այս նախագծով ինչ նորամուծություններ և փոփոխություններ են առաջարկվում:

-Նախատեսվում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծում, որի ղեկավարումն իրականացնում է գործարարների շահերի պաշտպանը:

Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես՝ պաշտպանի գործունեության  խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը ` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

Պաշտպանն ուսումնասիրում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ (եթե դրանց գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա) գործարարների ներկայացրած դիմումները, եթե դրանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են գործարարների շահերը:

Ի տարբերություն ներկայումս գործող մի շարք մարմինների, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության որոշ լիազորություններով, Պաշտպանը,  բացի իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրությունից, իրավասու է հարցի ուսումնասիրություն սկսել նաև սեփական նախաձեռնությամբ:

Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Մարմնի աշխատակազմում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ՝ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ:  

Պաշտպանին դիմումներ կարող են տրվել այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ դիմումատուն իմացել է կամ կարող էր իմանալ իր շահերի խախտման մասին:

Բացի այդ, Պաշտպանի գործունեության առանձնահատկություններից է գործարարների խնդիրների արձագանքման օպերատիվությունը: Մասնավորապես, Պաշտպանը կարող է դիմումների ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ տալ 5-օրյա ժամկետում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքում հիմնավորում է խախտումով  ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, և Պաշտպանը գտնում է, որ դիմումը 5-օրյա ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմումատուի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:

-Ներկայումս գործարարների շահերը ինչպես են պաշտպանվում և ինչ խոչընդոտների առջև են նրանք կանգնում:

-Գործարարների շահերի պաշտպանության գործող մեխանիզմների վերաբերյալ հայտնում եմ, որ  Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ  մեխանիզմներ ,ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

-Ինչ ակնկալիքներ կան, եթե սույն նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից:  

- Օրենքի նախագծի ընդունման հետ կապված ակնկալիքների վերաբերյալ հայտնում եմ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Միաժամանակ տեղեկացնում  եմ, որ նախագիծը դեռևս գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, ուստի, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում լրամշակվածը  պարունակի վերոնշյալ կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված