Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Գուցե Լևոն Ալթունյանի՞ լիմիտն ավարտվի

Վերլուծական

Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները:

Ինչպես  հայտնում է «Ժողովուրդ» թերթը, նախարարությունից իրենց բերել են վերջին շրջանում լայնորեն տարածված արդարացումը՝ բյուջում փող չկա: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամեն առիթով հայտարարում է, թե պետպատվերով բուժման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, այս ընթացքում հիվանդների դժգոհությունները և արդարացի բողոքները չեն դադարում: Բուժհաստատություններում հիվանդներին տեղեկացնում են, որ պետք է սպասեն բյուջետային հատկացումներին, ինչը մոտ ապագայում չի լինի: Իսկ ով չի ցանկանում սպասել, բուժման համար պետք է վճարի: Այլ հարց է՝ հիվանդը վարկային միջոցներո՞վ, թե՞ պարտքով է բուժվելու, դա ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ ով վարկ ստանալու եւ պարտք վերցնելու հնարավորություն չունի, ապա հանգիստ կարող է գնալ տուն եւ եւ սպասել մեռնելուն: Ինչպես հայտնի է՝ պետպատվերով սպասարկվում են հիմնականում խոցելի խմբերը, ովքեր վճարունակ չեն: Զավեշտալին այն է, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել: Այսինքն՝ հղիները գնում են հիվանդանոց, սակայն նրանց չեն սպասարկում պետպատվերով՝ ասելով, թե «լիմիտն ավարտվել է»: Ահա՛ թե ինչպես են մեր երկրում խթանում ծնելիությունը: Դե, բայց ի՞նչ արած՝ բյուջեում փող չկա: Իսկ գուցե լինե՞ր այդ փողը, եթե չլինեին հետևյալ, մեղմ ասած, ճոխ և անիմաստ ծախսերը:

2016 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի գործուղումների համար ծախսվել է 663 մլն․ դրամ: Նախ տրվել է 579 մլն․, հետո պարզվել է, որ գնալու շատ տեղեր կան, եւ գումարն ավելացվել է: Նախագահը կատարել է 18 արտասահմանյան եւ ներհանրապետական այց: Աճե՞լ է ՀՀ արտաքին հեղինակությունը նախագահի արտասահմանյան այցերից, կամ ներհանրապետական շրջագայություններից հետո երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվե՞լ է: Եվ ուշագրավ է, որ մեկ գործչի, առավել եւս՝ երկրում առկա խնդիրների գլխավոր պատասխանատուի շրջագայության համար հատկացվում է մեծ գումար՝ հավելավճարով, իսկ բազմաթիվ կարեւոր ճյուղերից խնայողություններ են արվում: Կառավարությունն այս հարցում ոչնչով հետ չի մնացել: Կարելի է ենթադրել, որ վերջերս մեր հայրենի գերատեսչություններում մեդալային տենդ է գրանցվել. Կառավարության աշխատակազմը գնել է 75 հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 20 700 դրամ արժողությամբ: Կրթության և գիտության նախարարությունը 5 մլն 280 հազար դրամ է ծախսել՝ 2016-ին մեդալների ձեռքբերման համար: Մշակույթի նախարարությունը 2016 թվականին 4 մլն 980 հազար դրամով ձեռք է բերել 120 հատ ոսկե մեդալ՝ տուփերով:
 
Մեր  նախարարները կարող են կառավարության ճանապարհորդական նոր քաղաքականության հաստատումից ու թռիչքների էժան տոմսեր գնելու հայտարարություն-կոչերն արհամարհել եւ շարունակել թռչել աստղաբաշխական թվերով՝ Կապի նախարարը Բարսելոնա գնալ-գալու համար վճարի 1.32 մլն․ դրամ, արտգործնախարարը Երեւան-Փարիզ-Ժնեւ-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար վճարի 3 մլն․ 579 հազար 578 դրամ, իսկ նույն չվերթով թռչող նրա աշխատակիցը՝ 1 մլն․ 198 հազար դրամ: Կամ ֆիննախարարության երկու պաշտոնյայի գործուղել Նյու Յորք նույն՝ ինքնաթիռով մեկի համար վճարելով 5.5 մլն․ դրամ, մյուսի համար՝ 390 հազար: Մեկ այլ նախարար էկոնոմ դասի տոմսի համար պատվիրի 557 հազար դրամ, իսկ հետո պարզվի, որ նույն ուղղությամբ (Երեւան-Բիշքեկ-Երեւան) մեկ էկոնոմ դասն արժե 330 հազար դրամ: Կամ՝ 200 հազար դրամի փոխարեն 400 հազարով թռչի Բեռլին: Վերահսկիչ պալատի նախագահը Մյունխեն է թռչում 640 հազար դրամով, երբ նույն էկոնոմ դասն արժեր 220 հազար դրամ:
 
Հաշվեցի՞ք, թե որքան գումար կտնտեսվեր և կուղղվեր սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, եթե պետական միջոցները օր-օրի չմսխվեին նման անհեթեթ գնումների և շռայլությունների վրա: Որքա՞ն մարդու կյանք կարող էր փրկվել, եթե այս գումարները ուղղվեին առողջապահության համակարգին՝ պետպատվերները լիմիտավորելու և հանրության մեծ մասին բուժօգնություն ստանալու իրավունքից զրկելու փոխարեն:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված