Ոստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետ Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր Շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. Ճապոնիա 122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ամեն ինչ կանեմ, որ ինքը գնա․ ինքը «մետաստազ» ա․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ակնհայտ է, որ երեկ ամբիոնից հնչել է քաղաքական պատվեր նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի մասով (տեսանյութ) Քյարքիի թեման շատ պարզ է․ Հայաստանի ամբողջական տարածքը 29743քկմ է․Փաշինյան 

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը

Իրավունք

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված կաշառք տալու, կաշառքի միջնորդության և այլ բնույթի հանցագործությունների դրվագներ:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ  Երեմ Մարգարյանին: Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը: Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը և, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական և օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը:

Միաժամանակ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ»  ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել և կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով և ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը:

Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար:

Այսպիսով, կատարած հանցավոր արարքների համար մեղադրանքներ են առաջադրվել.

Երեմ Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Արմեն Էբոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Մարտին Ամիրխանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտյոմ Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Հերիքնազ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Վարդգես Սիրականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում մեկնաբանել են ռուսական ակտիվների ճակատագիրըՈստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվելՌուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆԼատվիայում նոր մանրամասներ են հայտնել Մոսկվա ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի մասինՓաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետՊեսկովը Ֆինլանդիայի նախագահին անվանել է «պատերազմի կուսակցության ականավոր ներկայացուցիչ»Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավորԿրեմլը հայտարարել է՝ վստահ է Ռուսաստանի հաղթանակի վրաՇոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. ՃապոնիաՌուսաստանում բացատրել են, թե ինչու է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարել Մոսկվայում122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 55-ամյա տղամարդը դատապարտվել է 9-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համարԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ամեն ինչ կանեմ, որ ինքը գնա․ ինքը «մետաստազ» ա․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է Ստուբի ու Բըրնհեմի՝ Ռուսաստանի պարտության վերաբերյալ արված դիտարկումներըԱկնհայտ է, որ երեկ ամբիոնից հնչել է քաղաքական պատվեր նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի մասով (տեսանյութ) Վենսը Կանադան անվանել է ԱՄՆ նահանգՔյարքիի թեման շատ պարզ է․ Հայաստանի ամբողջական տարածքը 29743քկմ է․ՓաշինյանՌուսաստանը ծրագրում է զրոյացնել թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերը Արցախը իրենց համար եղել է միայն փող քերելու միջոց․ ՓաշինյանԱԺ–ն ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը Վաշինգտոնը որոշել է հարյուր հազարավոր վիզաներ չեղարկելԱյսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան Ղազախստանը համաձայնել է Ռուսաստանին բենզինով և դիզելային վառելիքով օգնելՏ. Տիգրան քահանա Բադիրյանը կարգալույծ է հռչակվելԶելենսկին հրապարակել է Թրամփի՝ Անկախության օրվա կապակցությամբ ուղերձըՓաշինյան. «Այո՛, պետք է նստեն, այո՛, պետք է փող չունենան»Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿՀունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով Փաշինյանը՝ միլիարդավոր պարտքերի, տնտեսության մի շարք ճյուղերի ոչնչացման մասինԻսրայելը առաջարկել է Մոսկվայից ուղիղ չվերթներ սկսելԼուկաշենկոն Մանտուրովի հետ կքննարկի ռուս-բելառուսական միութենական օրակարգըԴա իմ խնդիրը չէ, մեր ազգային ինքնության խնդիրն է․ Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի ընդդիմությունը կոչ է արել դադարեցնել ուկրաինացիներին տրամադրվող սոցիալական աջակցությունըՀաշվի առնելով ընդդիմության զգայունությունը՝ չեմ ասում «Կտրիճ Ներսիսյան» , էս մեկը բաշխեք․ ՓաշինյանԻր դիմումի համաձայն քահանա է կարգալույծ եղել. Մայար Աթոռ Այս կառավարությունը պառակտումների մասին է․ Նարեկ ԿարապետյանԿոկորդիլոսը հոշոտել է գետն ընկած տղամարդունՄասկը հայտարարել է մարդկության ոչնչացման մասինԱԽ քարտուղարն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերՀրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխանակումը Լուկաշենկոն մեկնաբանել է Ռուսաստանի հետ համագործակցությունը«Հայաստան» դաշինք․ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողությունները քաղաքական վրեժխնդրություն ենԱրսեն Բաբայան․ Նոր Սահմանադրությամբ իշխանությունը ցանկանում է ազատվել «անկախ» դատավորներիցՔոչարյանի տունն ԱԺ շենքից մեծ է, երեխաներին անընդհատ մեջ մի բերեք․ Վահագն Ալեքսանյան Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին Հայկական ինքնությունը, պետականությունը հեչ հավասարազոր չէ Քոչարյանի ունեցվածքին․ Հասմիկ Հակոբյան
Ամենադիտված