ՁՊՎ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ահարոն Անտոնյանը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ՁՊՎ-ից: Ահարոն Անտոնյանը ներկայացվել է հետախուզումը նախաձեռողին: Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին