Ուսեյն Բոլտի վերջին ելույթն ու նորընծա չեմպիոնի խոնարհումը լեգենդի առջև (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Ջամայկացի լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտն անհատական պայքարում կարիերայի վերջին 100 մետր վազքում պարտություն կրեց:
Օլիմպիական 8-ակի չեմիոնը Լոնդոնի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Բոլտը գրանցեց 9,95 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը գրավեց Քրիստիան Քոուլմանը՝ 9,94 վայրկյանով, չեմպիոն դարձավ Ջասթին Գեթլինը՝ 9,92 արդյունքով:
Սա Բոլտի կարիերայի անհատական խոշոր մրցաշարերի երզափակչում կրած առաջին և վերջին պարտությունը դարձավ:
30-ամյա Բոլտը դեռևս ելույթ կունենա թիմային պայքարում՝ 4×100 փոխանցումավազքում:
Եզրափակիչ դիմակայությունից հետո աշխարհի նորընծա չեմպիոն Ջասթին Գեթլինը յուրահատուկ ժեստով հրաժեշտ տվեց լեգենդին՝ խոնարհվելով նրա առջև:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում