«Բարսելոնա»-ն օգնեց ձեռք բերել Նեյմարին, չնայած Լա լիգայի արգելքին. ՊՍԺ-ի նախագահ
Սպորտ
ՊՍԺ-ի նախագահ Նասսեր Ալ Խելաիֆին հաստատել է, որ Նեյմարի տեղափոխությունը կայացել է «Բարսելոնա»-ի աջակցությամբ:
«Երբ Լա լիգան փորձեց ընդհատել գործարքը, ինձ զանգեցին «Բարսելոնա»-ից և ասացին՝ եկեք միասին լուծենք այս հարցը:
Ես պատասխանեցի, որ մենք պատրաստ ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատալոնյան թիմի ղեկավարությանը, նախագահին, երկրպագուներին ու ֆուտբոլիստներին այն ամենի համար, ինչ արեցին: «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է:
Նեյմարի տրանսֆերը պլանավորել էի դեռևս երեք տարի առաջ: Բանակցությունները հեշտ չէին: Մենք երկար գիշերներ չենք քնել: Շնորհակալ եմ իմ թիմին՝ կատարած աշխատանքի համար»,-Ալ Խելաֆիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը