Մեսսին՝ Լա լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, Ռոնալդուն՝ 17-ն է
Սպորտ
Իսպանական ֆուտբոլի պատմության և վիճակագրության հետազոտական կենտրոնը (CIHEFE) Լա լիգայի 86 մրցաշրջանի հանար ֆուտբոլիստների արդյունավետության վերլուծություն է կատարել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հաշվի են առնվել ֆուտբոլիստների՝ մրցաշրջանում ստացած ընդհանուր խաղաժամանակը, գոլերը՝ խաղից և 11 մետրանոցներից, կարմիր քարտերը:
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 415 միավորով 17-րդ տեղում է հայտնվել:
Լավագույն տասնյակը
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 545 միավոր
2. Ռաուլ («Ռեալ») – 528
3. Սեսար Ռոդրիգես («Բարսելոնա») – 524
4. Տելմո Սարա («Ատլետիկ») – 493
5. Կինի («Սպորտինգ Խիխոն», «Բարսելոնա») – 488
6. Խուան Արսե («Սևիլիա») – 481
7. Ալֆրեդո Դի Ստեֆանո («Վալենսիա», «Ռեալ») – 481
8. Ֆրանսիսկո Խենտո, («Ռասինգ», «Ռեալ») – 467
9. Սանտիլյանա («Ռեալ») – 464
10. Գիլյերմո Գորոստիսա («Ատլետիկ», «Վալենսիա») – 454.


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը