«Յունայթեդ»-ի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ. Իսկո
Սպորտ
«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մեկանաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում մադրիդցիների տոնած հաղթանակը:
Զիդանի թիմը 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց, չնայած մրցակցի ճնշմանը՝ մենք արժանի էինք հաղթանակի: Կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց չիրացրեցինք պահերը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժեղ ակումբ է, որի կազմում հանդես են գալիս շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց արդյունքն արդար էր: Սա մեր հերթական մեծ հաջողությունն էր: Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի»,- Իսկոյի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ Իսկոն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը