Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ Աքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի 

Զուգահեռներ Երևանի և Արդվիի ավագանիների միջև

Վերլուծական
Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղացիների դժգոհությունն առաջացրած ոսկու արդյունահանման ծրագրի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունեցել. գյուղացիների բողոքի ցույցից հետո գյուղապետ Սամվել Կիրակոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն համայնքի ավագանին չի ընդունել հրաժարականը: Ավելի վաղ՝ Արդվի համայնքի բնակիչները հայտարարել էին, որ դեմ են համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Միռամ» ընկերությունը, որը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, մտադիր է գյուղի մերձակայքում ոսկու հանք շահագործել, ինչին գյուղացիները և ավագանին դեմ են: «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում 34% բաժնեմասը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերն են վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանը և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:
 
Գյուղացիները փակել էին ճանապարհը, տապալել այս հարցի շուրջ հանրային քննարկումը և հիմա էլ պատրաստակամ են պայքարել մինչև վերջ՝ հանքի շահագործումը թույլ չտալու համար: Բանն այն է, որ արդվեցիների կարծիքն այս կապակցությամբ նեղություն չէին քաշել հարցնել՝ ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է:
 
Սա մի յուրահատուկ օրինակ է, երբ համայնքի բնակիչները տեր կանգնեցին իրենց քաղաքացիական իրավունքներին: Ճանապարհ փակելը, հանրային քննարկումները տապալելը ևս քաղաքացիական ակտիվության դրսևորումներ են, որոնց արդվեցիները ստիպված էին գնալ, քանի որ Հայաստանում ձևավորվել է ավանդույթ, երբ բնակիչների կարծիքը և ցանկությունը ստորադասվում են բիզնես շահերին: Շատ լավ է, որ կառավարությունն առաջնորդվում է գործարար մտածողությամբ, սակայն դա չպետք է իրագործվի Հայաստանի քաղաքացիների կամքին հակառակ: Դրական առումով՝ զարմացրեց նաև Արդվիի համայնքապետարանի միասնական դիրքորոշումը: Ի տարբերություն Երևանի ավագանու, որը նիստերի է գնում միայն իր ներկան ստանալու համար, Արդվիի ավագանին համարձակություն ունեցավ ընդվզել և տեսակետ արտահայտել: Բազմաթիվ առիթներ եղան, երբ Երևանի ավագանին ոչ միայն կարող էր, այլ նաև պարտավոր էր կանխել երևանցիների բուռն դժգոհությունն առաջացրած նախագծերի իրականացումը: Ո՞ւր էր երևանի ավագանին, երբ քանդվում էր Աֆրիկյանների շենքը կամ Առաջին հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի տունը: Իհարկե, շատ ավելի հեշտ է գնալ նիստերի, ձեռք բարձրացնել, քվեարկել և հլու-հնազանդ կերպով համակերպվել երևանցիների շահերի ոտնահարման հետ: Այս տեսանկյունից մայրաքաղաքի ավագանին Արդվիի համայնքապետարանից սովորելու շատ բան ունի:
 
Արդվին չի պատրաստվում հանձնվել: Լոռու մարզպետ Արթուր Նալբդանյանը ևս հայտարարել է, որ գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կախված է բացառապես գյուղացիների որոշումից: Կառավարությունը պետք է գիտակցի, որ ժամանակները փոխվել են. այսօր արդեն զոռբայությամբ խնդիրները չեն կարող լուծվել, և եթե անգամ համայնքի բնակչությունը 120-150 հոգի է, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և նրանց կարծիքը և ցանկությունը պետք է առաջնահերթ լինի ցանկացած բիզնես շահերից: Արդվի գյուղն ընդգրկված է ՄԱԿ-ի գյուղական տուրիզմի զարգացման ծրագրում: Արդվիում է գտնվում նաև Հովհաննես Օձունեցու գերեզմանը, որտեղ ամեն տարի ուխտագնացություն է լինում։ Հետևաբար, որևէ բիզնես նախագիծ չի կարող արդարացված լինել, եթե այն խանգարում է գյուղի գոյությանը եւ խաթարում պատմամշակութային արժեքների պահպանումը: Եթե կառավարությունը որևէ կերպ չի կարողանում թեթևացնել գյուղացիների հոգսերը, գուցե նորերը չստեղծի՞…
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
Ամենադիտված