Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատարներից մեկի մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է
Սպորտ
Սարաևոյում գտնվող Հայաստանի ազգային հավաքականն այսօր ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Այսօր առավոտյան մեր հավաքականը անցկացրել է վերջին մարզումը պաշտոնական հանդիպումից առաջ, որին գրեթե չի մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից՝ Ալլան Հեսսը, ով ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության ներքո: Առայժմ հայտնի չէ , արդյոք նա կկարողանա՞ մասնակցել հանդիպմանը, թե՞ ոչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը