UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա
Սպորտ
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է եւս մեկ հայ ըմբիշ:
61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը եւ համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ եւ 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիեւի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը