7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Վարազդատ Հարոյանը՝ ազգային հավաքականի, Մխիթարյանի ու Մանուչարյանի մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական ակումբի կայքին, որի ընթացքում խոսել է նաև ազգային հավաքականի և թիմակիցների մասին: Հարոյանի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

Այն, որ ազգային հավաքականում թիմակից էդգար Մանուչարյանը հանդես է գալիս ռուսական թիմում, արդյո՞ք ազդել է ակումբ տեղափոխվելու իր որոշման վրա, Հարոյանն ասել է.

«Էդգարը իմ մասին պատմել է «Ուրալ»-ին: Էդգարի հետ վաղուց ենք ծանոթ: Ինձ համար պատիվ է, որ «Ուրալ»-ում խաղում է հայրենակիցս: Դա ինձ կօգնի արագ ներգրարվվել թիմում: Երբ երկշաբաթյա հավաքից հետո ինձ պայմանագիր առաջարկեցին, երկար չմտածեցի, որովհետև սա մեկ քայլ առաջ է իմ կարիերայում:

Կարիերաս այլ տեղ շարունակելու հնարավորություն ունեի: Բայց «Ուրալ»-ի տարբերակն ինձ համար առաջնային էր: Այդ առաջնություններն ակնհայտորեն զիջում էին Ռուսաստանի առաջնությանը: Տարբերակներից մեկը Կիպրոսն էր, բայց դա չէր համապատասխանում իմ հավակնություններին»: 

Այն հարցին՝ հաջողվե՞լ է արդյոք խաղալ կամ հետևել Հենրիխ Մխիթարյանի խաղին «Փյունիկ»-ում, Հարոյանը նշել է.

«Այո, առաջին տարին, երբ խաղում էի գլխավոր թիմում, Հենրիխն իր վերջին մրցաշրջանն էր անցկացնում Հայաստանում և տեղափոխվեց Ուկրաինայի առաջնություն: Արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ Մխիթարյանի համաշախարհային կարգի ֆուտբոլիստ էր դառնում: Նա առանձնանում էր իր տեխնիկայով և արագությամբ: Իսկ մարզումներին աշխատում էր բոլորից ջանասիրաբար: Զարմացած չեմ, որ նա հիմա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»:

Ազգային Հավաքականի մասին հարցերին պատասխանելիս Հարոյանն ասել է.

«18 տարեկանից խաղում եմ ազգային հավաքակնում, այդ ընթացքում շատ խաղեր են եղել, հիմա նույնիսկ հստակ քանակը չեմ կարող նշել: Կառանձնացնեմ, հավանաբար, ազգային հավաքականի մարզաշապիկով առաջին խաղս, երբ արտագնա խաղում 4:0 հաշվով շատերի համար սենսացիոն հաղթանակ տարանք Դանիայի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Չեռնոգորիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակին, այդ խաղում խփեցի առաջին գոլս հավաքականում: Թիմը երեք տարվա ընթացքում տնային խաղում հաղթանակ չէր կարողացել տոնել և ընդմիջմանը մարզիչն ասաց, որ իրավունք չունենք երկրպագուներին տխրեցնել: Բայց Դանիայի դեմ խաղն ավելի է տպավորվել: Այդ ընտրական փուլը լավագույնն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ, մեզ շատ քիչ չբավականացրեց խմբից դուրս գալու համար»:

Խոսելով 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին, ֆուտբոլիստը նշել է, որ յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ընտրական շրջանի թիմի գլխավոր խնդիրը խմբից դուրս գալն է:

«Այս անգամ մի փոքր անհաջող սկսեցինք: Բայց երկու ամսվա ընթացքում լինելու է ևս 4 խաղ, որոնք ամբողջությամբ կարող են փոխել իրավիճակը մեր խմբում: Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- հավելել է ֆուտբոլիստը:

Հարոնյանն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին խոսելիս նշել է, որ նրա՝ հավաքական գալով, թիմում փոխվել է մթնոլորտը դեպի դրականը:

«Շատ ֆուտբոլիստների նա գիտի, բոլորի հետ մշտապես շփվում է: Անմիջապես հասկացրեց, թե ինչ է ուզում տեսնել մեզանից դաշտում»:

Ազգային հավաքականի կազմում հանդես գալիս խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Ռոյսը, Ռոնալդուն, Բալոտելին, թե նրանցից ում դեմ էր ամենաբարդը խաղալը, Հարոյանն ասել է.

«Ամենաբարդը Ռոնալդուին ու Պիրլոյին պահելն էր: Ռոնալդուն առանձնանում է այն ֆուտբոլիստներից, որոնց դեմ արդեն խաղացել եմ: Նրան պահելը գրեթե անհնար է»: 

Հավելենք, որ Հարոյանը բացի մայրենի լեզվից, խոսում է նաև ռուսերեն ու անգլերեն: Նախընտրած մեկքենան BMW-ն է:

Ֆուտբոլիային կուռք չունի, իսկ Մեսսիին նախընտրում է Ռոնալդուից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված