Կիրակի խաղողօրհնեքի տոնն է
Հասարակություն
Խաղողօրհնեքի տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: Օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: «Առաքելական կանոնակարգով պատարագը կմատուցվի 11:00-ին»,- նշեց նա:
Ներկայացնելով տոնի պատմությունը՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ «Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում»,-պատմեց քահանան:
Աստվածածնի վերափոխման տոնին ավանդույթ կա ուխտագնացություն կազմակերպել Աստվածածին անունը կրող Հայաստանի բոլոր եկեղեցիներում: «Այդ օրը ավելի մարդաշատ է Նորք-Մարաշ համայնքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին»,-ասաց Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով՝ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը