Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ Աքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը 

Պոլիկլինիկայի լուծարումը թոզփչոցի է. «Հատուկ պոլիկլինիկա»-ի աշխատակից

Հասարակություն

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») աշխատակազմը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ պոլիկլինիկայի լուծարման հարցը հավանության է արժանացել կառավարության կողմից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակիցը նշեց, որ պոլիկլինիկայի լուծարումն աննպատակ է, թոզփչոցի, որպեսզի ցույց տան, թե վարչապետի հրամանը կատարում են և խնայողություն են անում: 

«Ասում են՝ լուծարելով գումար կտնտեսեն, սակայն դա այդպես չէ, քանի որ միևնույն է ուսանողների համար պետք է վճարեն՝ որ պոլիկլինիկա էլ որ նրանք գնան: 

Իրենք ներկայացնում են՝ եթե պոլիկլինիկան փակվի՝ 147 մլն տնտեսում են անում, բայց ինչպե՞ս են տնտեսում անում, ուսանողները հո չվերացա՞ն, նրանք պետք է սպասարկվեն տեղամասային պոլիկլինիկաների կողմից, որի դեպքում էլ անվճար չեն սպասարկվելու: Անունը դրել են, թե ով որտեղ ուզի՝ կարող է գնալ, բայց հիմնական ուղղությունը կլինի  նախարարի պոլիկլինիկան՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնը»,- մտահոգություն հայտնեց բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկը: 

Մեր զրուցակցի կարծիքով՝ ոչ միայն տնտեսում չի լինելու, այլև ընդհակառակը՝ աշխատանքն է տուժելու. «Ուսանողներն ընկնելու են անհարմար վիճակի և անտեղի քաշքշուկների մեջ: Ինչպե՞ս կարող է շրջանից եկած ուսանողին քաղաքում սպասարկեն անվճար, եթե նրա համար պետպատվեր չեն ստանում»:

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ից տեղեկացրին նաև, որ թեև կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու վերաբերյալ իր հավանությունն է տվել, սակայն դեռ ոչ մի հրաման չկա և իրենք շարունակում են իրենց աշխատանքը, սպասարկում են ուսանողներին:

Նշենք, որ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը կենտրոնացված կերպով իրականացնում է պետական, ինչպես նաև մի շարք պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երի ուսանողների բուժ-կանխարգելիչ, վերականգնողական սպասարկում՝ ուսանելու տարիների ընթացքում:

ՀՀ մարզիկների, ՀՀ-ում սովորող մեծաքանակ արտերկրացի ուսանողների նախնական և հետագա բուժսպասարկումը ևս իրականացնում է պոլիկլինիկան։

Հիշեցնենք՝ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակաիցները բազմիցս են ահազանգել, որ կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու որոշում է կայացրել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: Նրանք նաև, որ աշխատանքային խմբի կողմից նրանք ընդունելություն էին խնդրել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, սակայն այդպես էլ չէին կարողացել հանդիպել նրան:

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Ամենադիտված