Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Գծատերերի բիզնեսը՝ սպառնալիքի տակ

Վերլուծական

Երևանի տրանսպորտային նոր ցանցի գործարկումը նախատեսված է 2018 թվականի վերջից: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրած ասուլիսում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: «Հույս ունենք, որ բարեփոխումների փաթեթը մինչև 2017 թվականի վերջ բերել այն տեսքին, որ կունենա բնակչության հավանությունը: 2018 թվականի սկզբից ակնկալում ենք միանգամից սկսել ֆինանսական աղբյուրների խնդրի կարգավորումը: Վերջնական բարեփոխումների իրագործումը նախատեսվում է 2018 թվականի վերջից»,- ասաց Նիկոյանը: Տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող հասարակական տրանսպորտի պարկը կբեռնաթափվի 2.5 անգամ, կնվազեցվի սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը, կբացառվեն գծատերերն ու գազելները:

Երեւանի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացվում է միկրոավտոբուսների, ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոպոլիտենի միջոցով: Մինչեւ 2000թ. սկզբները տրանսպորտային համակարգի մաս էին կազմում նաեւ տրամվայն ու ճոպանուղին։ Վերջինիս միջոցով 3 րոպեում հնարավոր էր կենտրոնից հասնել Նորք թաղամաս։ 12 տարի առաջ այս երկու փոխադրամիջոցները հանվեցին տրանսպորտային համակարգից, իսկ գծերն ապամոնտաժվեցին։

ԱՊՀ երկրների մեջ հանրային տրանսպորտի ոլորտում ամենախայտառակ վիճակը մեզ մոտ է: Վաղուց արդեն այդ երկրներում վերացել է  «Գազել» հասկացությունը, իսկ մեզ մոտ այն շարունակում է մնալ որպես փոխադրամիջոց. Պարզից էլ պարզ է, որ «Գազելը» անհեթեթություն է մեր երկրի համար. այն պետք է օգտագործվի որպես բեռնատար, ոչ թե որպես փոխադրամիջոց: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հասարակական տրանսպորտի աշխատանքի ապահովումը շատ բարդ ու պատասխանատու ոլորտ է, որը լուրջ մենեջմենթ է պահանջում: Իսկ մեր երկրում այն բարձիթողի վիճակում է: Ուղեվարձի սակագինը բարձրացնելու անհաջող փորձից հետո քաղաքային իշխանությունները կարծես էլ ավելի մեծ անտարբերության մատնեցին ոլորտը: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ ամեն ինչ արվելու է ուղևորավարձի թանկացում թույլ չտալու համար: Այստեղ կարելի է որպես օրինակ բերել համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլև որոշ դեպքերում՝ ավելի ցածր են: Այսպես՝ Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսներն ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից: Երևանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ և գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիևում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 գրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիևի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երևանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է): Երևանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարուստ Մոսկվայի բնակիչներն օգտվում են տրանսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսական 60 անգամ երթևեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղևորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ): Եվ նույնիսկ այս պարագայում, Երեւանի քաղաքապետարանը վարձի չթանկացնելը ներկայացնում է իբրև արված լավություն:

Չպետք է մոռանալ գծատերերի գործոնը. արդյո՞ք վերջիններս հեշտորեն կհամաձայնվեն կորցնել այդքան շահութաբեր բիզնեսը կամ առնվազն դրա մի մասը: Գծատերերն ասում են, թե թանկացնում են, որ կարողանան իրենք էլ որակ բարձրացնել: Սա պարզապես տնտեսական անհեթեթությունների շարքից է, կամ էլ պարզապես վայրի ախորժակի, որն ավելի բնորոշ է Հայաստանի իշխանություն-բիզնես հիբրիդին: Բանն այն է, որ եթե որակի համար փող է պահանջվում, ապա այդ փողը պետք է ոչ թե նախապես գանձել ուղեւորից, այլ գնալ բանկ եւ վարկ վերցնել, բարձրացնել որակը եւ այդպիսով ներկայացնել ուղեւորին կուռ հաշվարկ եւ փաստեր, ցույց տալով, որ թանկացումը հիմնավոր է թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական տեսանկյունից: Իսկ եթե որեւէ գծատեր համաձայն չէ այդ պայմաններով գիծը շահագործելուն, ապա պետք է պարզապես տվյալ գիծն այսպես ասած ազգայնացնել, այսինքն՝ վերցնել քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ եւ աշխատեցնել՝ թեկուզ ինքնարժեքով: Սա է խնդրի միակ լուծումը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված