Մոուրինյուն ցանկանում է, որ ես լինեմ թիմի լիդերը. Ռոմելու Լուկակու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը, որում նա դարձել է դուբլի հեղինակ:
«Նման մարզադաշտում, նման երկրպագուների ներկայությամբ խաղալը երազանք է, բայց ամենակարևորը՝ մենք երեք միավոր վաստակեցինք:
Մանչեսթերյան թիմում խաղալով, պետք է աշխատանքդ կատարես. իմ աշխատանքը գոլ խփելն է: Ուրախ եմ, որ կարողացա գոլ հեղինակել:
Մարզիչը ցանկանում է, որ ես լինեմ թիմի լիդերը և ստեղծեմ շատ պահեր: Մենք շատ ենք աշխատում մարզումների ժամանակ և տեսնում ենք դրա արդյունքը»,- Լուկակուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը