Մենք հաղթեցինք, բայց դա ոչինչ չի նշանակում. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը (4:0):
«Խաղը բարդ ստացվեց: 2:0 հաշվի ժամանակ ոչինչ որոշված չէ. մրցակիցը վտանգավոր պահ ուներ:
Մենք այնքան էլ լավ չսկսեցինք խաղը: Նյարդային էինք երևում, բայց հետո հիանալի խաղ ցուցադրեցինք: Մենք վստահ էինք խաղում, իսկ դա ինձ դուր է գալիս:
Այն, որ մրցաշրջանը սկսեցինք հաղթանակով և առաջին տեղ դուրս եկանք, ոչինչ չի նշանակում: Հիմա գլխավորը ֆուտբոլի մակարդակն է և ինքնավստահությունը»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը