Ռոնալդուին սպառնում է մինչև 12 խաղյա որակազրկում
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին 4-12 խաղյա որակազրկում է սպառնում՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում մրցավարին հրելու համար:
«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպմանը պորտուգալացին առաջին դեղին քարտը ստացավ իր գոլը տոնելիս մարզաշապիկը հանելու համար, հետո երկրորդ դեղինը ստացավ: 82-րդ րոպեին՝ մրցակցի տուգանայինում ընկնելը մրցավարը համարեց սիմուլյացիա եւ հեռացրեց նրան դաշտից, ինչից հետո ֆուտբոլիստը հրեց մրցավարին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կանոնակարգի համաձայն, եթե պորտուգալացին որակազրվի 4 խաղից պակաս, դա կվերաբերվի միայն Սուպերգավաթին, եթե Ռոնալդուն որակազրվի 4-ից ավելի խաղով, ապա այն կտարածվի RFEF-ի հովանու ներքո անցկացվող բոլոր խաղերի վրա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը