Մեսսին՝ Կլասիկոյի ռեկորդակիր
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկու:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին խաղում կատալոնացիները մադրիդյան թիմին զիջեցին 1:3 հաշվով:
Մեսսին այդ խաղում խփեց իր 24-րդ գոլը «Ռեալ»-ի դարպասին, այս ցուցանիշով գերազանցելով «Ատլետիկ»-ի լեգենդար հարձակվող Տելմո Սարային:
Կարիերայի ընթացքում բոլոր մրցաշարերում Մեսսին մասնակցել է «Ռեալ»-ի դեմ 35 հանդիպման:
Արգենտինացին 16 անգամ մադրիդյան թիմի դարպասը գրավել է Իսպանիայի առաջնությունում, 6 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, երկու անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը