Արոնյանը սկսում է իր ելույթները արագ շախմատի մրցաշարում
Սպորտ
Սենթ Լուիս քաղաքում այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը, որին կմասնակցի 10 գրոսմայստեր:
Շախմատիստները կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան:
Մրցաշարի մասնակիցներն են՝ Գարրի Կասպարով (ՌԴ), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):
Առաջին տուրում հայ գրոսմայստերը ուժերը կչափի Դավիդ Նավարայի հետ, երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Յան Նեպոմնյաշչին, իսկ երրորդ տուրում Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ:
Օգոստոսի 14-16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում՝ հաղթանակը` 1, ոչ-ոքին՝ կես միավոր:
Արագ շախմատում Արոնյանի մյուս մրցակիցները՝ ներկայացված լուսանկարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը