Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանի թանկ երկինքը

Վերլուծական

Հայաստանում ավիատոմսերի շուկայում անհասկանալի իրավիճակ է տիրում: Մամուլից տեղեկանում ենք, որ ավիաընկերություններում այս պահին ցածր կագի բոլոր տեղերը փակ են, վաճառքում մնացել է միայն բարձր կարգի տեղեր, գներն էլ կրկնակի, եռակի թանկացել են։ Երևան-Վարշավա, Երևան-Փարիզ չվերթների տոմսերը 300 հազարից 330 հազար դրամ են այս պահին, Երևան-Կիևը, որը գրեթե միշտ առաջարկել է ավիատոմսերի մատչելի գներ, այս պահի դրությամբ 300 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր է առաջարկում միայն էկոնոմ կարգի տեղերի համար։

Ավելորդ է նշել, որ տեղական ավիափոխադրողի առկայության դեպքում նման խնդիրներ չէին առաջանա։ Բաց երկնքի քաղաքականությունը մեր երկրում ընդունվեց հապշտապ, տեղական ավիաընկերությունների շահերը չպաշտպանած և նրանց նկատմամբ իրականացվելիք դեմպինգի հավանականությունը չհաշվարկած։ Արդյունքում, երբ սրան գումարում ես նաև պետական վերահսկողության բացակայությունը, հասկանալի է դառնում, թե ինչպես մեկ օրվա ընթացքում ավիատոմսերի գները կարող են կրկնակի կամ եռակի թանկանալ: Հայաստանը վարում է բաց երկնքի քաղաքականություն, բայց Եվրոպա մեկնել ցանկացողների զգալի մասը գերադասում է մեկնել Վրաստան եվ օգտվել թուրքական ավիաընկերությունից: Պատճառը պարզ է՝ այնտեղ ավիատոմսերը զգալի էժան են: Մրցակցային անհասկանալի պայմաններին չդիմացավ անգամ հայկական միակ` «Էյր Արմենիա» ընկերությունը, որը գործունեությունը սկսելուց ընդամենը 1 տարի անց՝ ստիպված եղավ դադարեցնել ուղեւորափոխադրումները: Եվ եթե այս ամենին գումարում ենք նաեւ այն, որ դեպի Մոսկվա ավիատոմսերի սկզբնական էժանացումից բացի՝ անցած 1,5 տարվա ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով նկատելիորեն թանկացան ավիատոմսերի գները, պարզ է դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը շուտով կփակվի: Ավիատոմսերի բարձր գինը լրջագույն խոչընդոտ է Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Բացի այդ՝ ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս հայաստանցիներին՝ իրենց նման ճոխություններ թույլ տալ, մինչդեռ բաց երկնքի քաղաքականության նպատակներից մեկն էլ հենց ավիափոխադրումն ավելի մատչելի, հասանելի դարձնելն էր:

Բարելավման քայլերից մեկը կարող էր լինել հարկերն իջեցնելը, բայց Հայաստանը շարունակում է ունենալ պետության կողմից սահմանված ամենաբարձր հարկեր ունեցող երկրներից մեկը: 2011թ. հետազոտություն էր անցկացվել, որի արդյունքներով՝ 25 օդանավակայաններից ամենաբարձր գներ ունեցողներից մեկը Հայաստանն էր: Երբեմն փաստարկ է հնչում՝ Հայաստանում թանկ է, որովհետև մասնավոր ընկերություն է ղեկավարում: Բայց, օրինակ, հարկերի տեսանկյունից՝ օդանավակայանի կողմից սահմանված հարկերն ուղևորների համար միջին են, մինչդեռ ուղևորների համար սահմանված հարկերը պետության կողմից՝ բավականին բարձր են: Հենց դա է տոմսերի թանկ լինելու պատճառը: Կառավարությունը ցանկություն չունի հարկերն իջեցնելու, ոլորտը բարելավելու և ազատականացնելու:  Բաց երկնքի քաղաքականությունը փաստացի փակում է Հայաստանով հետաքրքրվող ավիաընկերությունների ճանապարհը, որովհետև օդանավակայանում ծառայությունների գները չարդարացված թանկ են, իսկ սպասարկումը՝ անորակ: Ըստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ ոչ միայն հարևան Վրաստանի, այլև եվրոպական երկրների համեմատ՝ Հայաստանում ավիաընկերություններից գանձվող վարձավճարները շուրջ 20 տոկոսով բարձր են:

Կառավարությանը չի մտահոգում այն փաստը, որ մեր երկիր ունեցած թռիչքներից հրաժարվել են եվրոպական մի շարք ավիաընկերություններ, կամ, լավագույն դեպքում, նվազեցրել են թռիչքների հաճախականությունը: Թերևս կգա մի օր, երբ մենք աշխարհի այլ երկրներ կթռչենք միայն Մոսկվայով: Այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում էր: Մեր պարագայում, երբ արտաքին աշխարհի հետ կապն անմիջականորեն կապված է ազգային անվտանգության հետ, կառավարությունը պետք է մտածեր ոչ թե միանգամից ազատ երկնքի քաղաքականությանն անցնելուն, այլ քայլ առ քայլ դրան հասնելուն՝ դրան զուգահեռ ստեղծելով ազգային վստահելի փոխադրողներ: Այդ վստահելի փոխադրողներն էլ պետք է իսկապես վստահելի և իսկապես մրցունակ լինեն, որ միմյանց միջև կարողանան պայքարել և չարժանանան «Արմավիա»-ի ճակատագրին:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված