Պատանի ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել աշխարհի առաջնությունում
Սպորտ
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացած ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել:
Յուրի Իսրայելյանը (50 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Յաղուբյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) ու Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտերում հաղթել են, սակայն հաջորդում երկուսն էլ զիջել են մրցակիցներին:
«Արդյունքներից գոհ լինել չեմ կարող, քանի որ մեդալ չենք նվաճել: Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէր: Մենք այս տարի չէինք կարողացել միջազգային հավաքներ անցկացնել: Բացի այդ, Հայաստանի պատանի ձյուդոիստներն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էին մասնակցում, ավելի լարված էին:
Մամիկոն Ավետիսյանն իր երկրորդ գոտեմարտում պարտվել էր աշխարհի ապագա չեմպիոնին: Հետո մոլդովացի մարզիկը հարցազրույցի ընթացքում նշել էր, որ շատ բարդ գոտեմարտ է ունեցել հայ ձյուդոիստի հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը