Բացառիկ իրադարձություն՝ 27 տարի անց
Իրան
Սաուդյան Արաբիան և Իրաքը 1990 թվականից ի վեր առաջին անգամ որոշել են բացել երկու երկրների միջև Արար անցակետը՝ հայտնում է սաուդյան Makkah թերթը։
Սահմանները փակվել էին այն բանից հետո, երբ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը հարձակվել էր Քուվեյթի վրա։
Նշվում է, որ վերջին 27 տարում հսկիչ անցակետն աշխատել է տարեկան մեկ անգամ՝ հաջի (դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացություն) ժամանակ։
Բաց սահմանի շրջանակում կհայտնվի հնարավորություն Բաղդադի և Էր-Ռիադի միջև առևտրային հարաբերություների ընդլայնման համար։
Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ Իրաքի հանդեպ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նման գործողությունները բացատրվում են տարածաշրջանում գլխավոր թշնամու՝ Իրանի դեմ իրենց ազդեցության ուժեղացման փորձերով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան