Հնդկաստանում հաջողվել է փրկել թփուտներում լքված նորածին աղջնակին
Այլ
Հնդկաստանում փշոտ թփուտներում լքված նորածին աղջկա են հայտնաբերել, որին, հավանաբար, ծնողներն են լքել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երեխային հայտնաբերել են Գուջարաթ նահանգի Ունա քաղաքում: Փոքրիկը պատված է եղել վերքերով ու քերծվածքներով:
Նախնական վարկածով՝ այս միջադեպը հերթական դեպքերից է, երբ հնդիկ ծնողները հրաժարվում են իրենց երեխայից աղջիկ լինելու պատճառով:
Երեխային հաջողվել է փրկել, երբ նրա լացի ձայնը լսել են անցորդները և ձայնի հետևից գնալով գտել են փոքրիկին: Անցորդները շտապ օգնություն են կանչել և փոքրիկին տեղափոխել հիվանդանոց:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը