«Միսս Ֆրանսիա»-ի մասնակցին որակազրկել են՝ դաջվածքի պատճառով
«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակից Ժադի Վոլտիժյորին որակազրկել են դաջվածքի պատճառով։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Վոլտիժյորը ներկայացրել է Մարտինիկան։ Նա հուլիսն հաղթել է տարածաշրջանային մրցույթում և պետք է մասնակցեր 2018 թվականի համազգային մրցույթին։
«Միսս Ֆրանսիա» մրցույթի կանոններով՝ տիտղոսի հավակնորդները չպետք է երեխաներ և փեսացու ունենան։ Նրանց չի թույլատրվում հրապարակել անկեղծ լուսանկարներ, փիրսինգ կամ դաջվածք ունենալ։
Ժյուրին տեղյակ է եղել աղջկա դաջվածքի մասին, բայց այնուամենայնիվ նրան հաղթանակ է շնորհել։ Այժմ Վոլտիժյորից վերցրել են նրա թագը և այն հանձնել Լոր-Անաիս Աբիդալին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը