«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիանալի խաղացողներ է ձեռք բերել. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մանկունիացիների նորեկների՝ Վիկտոր Լինդելյոֆի, Ռոմելու Լուկակուի և Նեմանյա Մատիչի մասին:
«Նրանք շատ լավ խաղացողներ են: Մատիչը դաշտում հսկայական աշխատանք կատարեց, յուրաքանչյուր դրվագում պայքարում է գնդակի համար: Եթե թիմը կորցնում էր գնդակը, նա անմիջապես փորձում էր այն հետ բերել:
Լուկակուն գոլեր է խփում, իսկ Լինդելյոֆը դեռ իրեն դրսևորելու հնարավորություն կստանա: Թիմը հիանալի խաղացողներ է ձեռք բերել, ովքեր անպայման կօգնեն թիմին:
Ես, որպես խաղացող, և ողջ թիմը կարող է ունենալ անկումներ և վերելքներ: Ակումբը մի քանի տարի անկում է ունեցել՝ մինչև անցյալ տարի: Այս մրցաշրջանում հույս ունեմ՝ կլինի վերելք: Ամեն հնարավորը կանենք, որպեսզի թիմին վերադարձնենք այն մակարդակին, որտեղ եղել է նախկինում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը