Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա 

«ՀԺ». Հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշումը գոհացնում է ՌԴ-ի հայ վարորդներին

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերից կարելի է նախ եւ առաջ առանձնացնել ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդներին անհանգստացնող հարցի հանգուցալուծումը, որոնք աշխատում էին հայկական վարորդական իրավունքի վկայականներով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած էին Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասված է, որ ԵՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները եւ մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները: 

Մինչ հայկական կողմն անորոշ ձեւակերպումներ է տվել վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։

Քանի, որ ԵԱՏՄ-ն անդամ երկրների համար վերպետական մարմին է, դրա ղեկավար մարմնի կողմից ընդունած որոշումներն ավելի մեծ ուժ ունեն, քան ներպետական օրենքները եւ ՌԴ-ն իր օրենքները պետք է համապատասխանեցնի ԵՏՄ-ի որոշումներին:

ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդ Արմեն Մելիքսեթյանն armtimes.com-ի հետ զրույցում դրական գնահատեց ԵՏՄ նիստում ստորագրված հրամանագիրը:

«Սա առաջին հերթին համարում եմ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեծ ջանքերի արդյունքը: Իրոք մեծ աշխատանք կատարեց, բազմածավալ, բոլոր հնարավոր տեղերում դռները թակեց: Հիմնականում իր աշխատանքի արդյունք եմ համարում, որովհետեւ ինքը հաճախ բարձրաձայնեց ու շղթայական զարգացմամբ առաջ գնաց: ԱԺ նախագահը, իհարկե, հայտնվեց անելանելի կարգավիճակում այդ հարցը ՌԴ Պետդումայի խոսնակի հետ հանդիպմանը բարձրաձայնելուց, բայց կարեւորը լուծվեց հարցը»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնիշխանության դիրքերից հանդես գալ:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանին ռուսերեն լեզվին պետական մակարդակ տալ, որպեսզի վարորդական իրավունքների վկայականների խնդիրը լուծվեր, սակայն Արա Բաբլոյանը մերժել էր այդ առաջարկը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից փորձեցինք տեղեկություն ստանալ, թե երեկ ստորագրված հրամանագիրը, երբ է ուժի մեջ մտնում, բայց վարչապետի խոսնակին բոլոր հնարավոր տարբերակներով գտնել մեզ չհաջողվեց: Նույնը կառավարության լրատվականի ղեկավարի դեպքում եղավ: Ոչ քաղաքային եւ ոչ էլ բջջային հեռախոսահամարներին որեւէ մեկը չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետ
Ամենադիտված