Հետաքրքիր զարգացումներ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջ
Բլոգոսֆերա
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որքան էլ որ զարմանալի է, բայց ինձ համար սպասելի էր այն սունի արաբների կողմնորոշումը հանրաքվեի նկատմամբ, ովքեր բնակվում են Իրաքյան Քուրդիստանի և Իրաքի սահմանագլխին՝ Հեմրին լեռան շրջակայքում, որը մտնում է Քիրքուք նահանգի մեջ: Արաբական ցեղային առաջնորդները հայտարարություն են տարածել, որ ցանկանում են ապրել անկախ Քուրդիստանում: Հայտարարությունը ցեղային առաջնորդների անունից տարածել է սունի արաբների մոտ մեծ հեղինակություն վայելող Ջալալ Թալաբանին:
Հատկանշական է, որ արաբ առաջնորդները Իրաքյան Քուրդիստանի ղեկավարին՝ Մեսութ Բարզանիին, դիմել են պարոն նախագահ եզրույթը օգտագործելով: Պետք է նշեմ, որ Քիրքուքը հավակնություն ուներ դառնալու ՈՉ-ի կենտրոնը, սակայն արաբների այս քայլով, կարծես թե ուժերի վերաբաշխում տեղի ունեցավ: Արաբական ցեղերի հայտարարությանն է միացել նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող արաբական ևս մեկ ցեղ՝ Նինովալը, որոնք նույնպես ընդունում են Բարզանիի իշխանությունը և Քուրդիստանի անկախությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քրդական պետության մեջ կարող են ապրել ավելի ապահով, որ իրենց իրավունքներն ավելի պաշտպանված է Իրաքյան Քուրդիստանում, քան ողջ Իրաքում: Ինչպես նաև նշում են, որ միայն Իրաքյան Քուրդիստանում կա 5 պաշտոնական լեզու, որը համարվում է յուրաքանչյուր ազգի մայրենի լեզուն: Ինչպես նաև մատնացույց են անում 8 կրոնական ղեկավարներից կազմված հոգևոր խորհուրդը, որտեղ 8 տարբեր կրոնների հոգևոր ներկայացուցիչներ կառավարում են Իրաքյան քուրդիստանի հոգևոր կյանքը:
Մի խոսքով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կողմ են նաև սունի արաբները, ի տարբերություն նույն Քիրքուքում բնակվող քրդերի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը