Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար 

Ազգային անվտանգության անտեսված սպառնալիքը

Վերլուծական

Վերջին շրջանում անչափ շատ է խոսվում ավիատոմսերի շուկայում տիրող քաոսային իրավիճակի մասին, սակայն ստեղծված իրավիճակում, երբ անհարկի և առանց որևէ հիմնավորման՝ ուղևորափոխադրողները բարձրացնում են տոմսերի գները, նվազագույնը ինչ կարող է սպառնալ մեր երկրին, դա տուրիզմի զարգացման տեմպերի դանդաղելն է: Կա շատ ավելի գլոբալ վտանգ, որն ավելի առարկայական է դարձել այս օրերին. դա ազգային ավիափոխադրողի բացակայությունն է: Մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ, և միակ լիարժեքորեն բաց ուղին օդայինն է: Հետևաբար, ազգային ավիափոխադրող ունենալն առաջին հերթին ազգային անվտանգության խնդիր է: Եթե Հայաստանն ունենար ազգային ավիափոխադրող, թերևս չտապալվեր նաև բաց երկնքի քաղաքականությունը, որը ինքնին շատ դրական երևույթ է՝ ճիշտ մենեջմենթի պարագայում:

Բաց երկնքի քաղաքականության պարագայում շուկայի բոլոր մասնակիցները պետք է ունենան հավասար հնարավորություններ, և սա վերաբերում է թե՛ մեծ, թե՛ փոքր և թե՛ բյուջետային ընկերություններին։ Մեծ ընկերությունը, ունենալով, այսպես ասած, մեծ յուղաշերտ՝ կարող է դեմպինգով խեղդել փոքր ընկերությանը, այսինքն՝ այն, ինչ որ արեցին, օրինակ, «Էյր Արմենիա»-ի պարագայում՝ մի քանի ռուսական գիգանտներ, որոնցից մեկն էլ «Աէրոֆլոտ»-ն էր: Այսօր մենք ունենք երկու տեղական ավիաընկերություն, որոնք պետական պաշտպանության դեպքում կարող են մրցակցություն ստեղծել, բայց այդ պաշտպանությունը չկա, որը պետք է զսպեր նաև հակառակ կողմի անօրինականությունները: Մոսկվայից Երեւան՝ ռուսական ավիափոխադրողների օդանավերով օրական 8-10 թռիչք է իրականացվում այն դեպքում, երբ «Էյր Արմենիա»-ն ընդամենը մեկն է կարողանում ապահովել` ուղեւոր չունենալու պատճառով: Ուղեւորները նախընտրում են ռուսական օդանավերը` ցածր գնի համար: Իսկ տեղական ավիափոխադրողը չի կարող նման գներով սպասարկել ուղեւորներին: Արդյունքում՝ մեզ չի հաջողվում կանխել նաև դեմպինգը: Ի տարբերություն մեզ՝ ռուսական ընկերությունները հարուստ են, անգամ կարող են անվճար թռիչքներ իրականացնել Հայաստանից` տեղական ավիաընկերությանը դաշտից դուրս բերելու եւ մենաշնորհն իրենց ձեռքը վերցնելու համար: Մինչդեռ, եթե լինեին միջպետական համաձայնագրեր եւ նորմալ օրենսդրական դաշտ, դրանք կարգելեին դեմպինգային դրսեւորումները և կհաստատեին նորմալ մրցակցություն:

Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանին պետք է լուրջ քաղավիացիա: Քառօրյա պատերազմն ահազանգ էր, որ առանց ազգային ավիափոխադրողի՝ մեր երկիրը կարող է կանգնել լրջագույն փաստի առջև, որը կաթվածահար կանի մեր երկրի օդային հեռահաղորդակցությունը: Չէ՞ որ արտասահմանյան ավիաընկերությունները, որոնք թռիչք են կատարում դեպի Հայաստան, իրավունք ունեն որևէ ֆորս մաժորի դեպքում դադարեցնելու թռիքները: Իսկ դա նշանակում է փակուղի:

2013-ի հունիսին կառավարության ընդունած «Բաց երկնքի» քաղաքականության հայեցակարգը, որը մշակվել էր մեր երկիր հրավիրված ամերիկյան McKinsey ընկերության փորձագետների ակտիվ մասնակցությամբ, և որի հիման վրա նույն տարում ընդունվեց ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, կամ, ինչպես ասում են՝ «Բաց երկնքի» ծրագիրը և վերափոխվեց «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը, որևէ լավ բան չբերեց ազգային քաղավիացիայի զարգացմանը: Ընդհակառակը, հայկական ավիաընկերություններն այդպես էլ չկարողացան դիմանալ այդ քաղաքականության պայմաններին և դուրս մղվեցին շուկայից՝ դաշտը թողնելով օտարներին: Քանի դեռ Հայաստանը օդային օրենսդրություն չունի, հայաստանյան ավիացիոն շուկա մուտք գործած և նման ցանկություն ունեցող ընկերությունները դատապարտված են անհաջողության: Ինչ վերաբերում է McKinsey ընկերության գործունեությանը, որի դիմաց Հայաստանը հսկայական գումարներ է վճարել, ապա դա կարող էին անել հայ ավիատորները՝ մի շնչով և առանց նման գումարների: Եթե պետությունը ճիշտ խաղի կանոններ մշակի և մրցակցային առողջ դաշտ ապահովի, ապա այդքանով արդեն մեծ դերակատարություն կունենա քաղավիացիայի զարգացման գործում: Պետությունը կարող է առնվազն 50 տոկոս բաժնեմաս ունենալ տեղական ավիաընկերությունում. դա չի թողնի, որ այդ ընկերությունները սննկանան: 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, Ֆրանսիայի կառավարությունը «Էյր Ֆրանս» ավիաընկերությանը օրական 1 միլիոն եվրո էր տրամադրում, որպեսզի ընկերությունը ճգնաժամին դիմանա: Իհարկե, ընկերությունը դուրս եկավ այդ իրավիճակից, և այդ գումարները վերադարձվեցին: Սա լավագույն օրինակը կարող էր լինել Հայաստանի կառավարության համար:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը
Ամենադիտված