Նորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայել
Քաղաքական
Նորվեգիան օգոստոսի վերջին Ռուսաստանի հետ սահմանի մոտ հրետանային դիվիզիոն է տեղակայել։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Օսլոյում ՌԴ դեսպան Նիկոլայ Կորչունովը։
Դիվանագետի խոսքով՝ նախատեսվում է առանձին հրետանային դիվիզիոն ստեղծել նաև Նորվեգիայի հյուսիսային Տրոմս շրջանում։ Նա պնդել է, որ այդ համակարգերի հասանելիության գոտում կարող են հայտնվել Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի և Կոլայի թերակղզու ռազմավարական օբյեկտները։
Հաղորդվում է, որ մարտական հերթապահության են անցել հարավկորեական արտադրության չորս K9 ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնց կրակի հեռահարությունը հասնում է մինչև 40 կմ-ի։ Մինչև 2028 թվականի վերջ «Ֆինմարկ» բրիգադը նախատեսում է ստանալ ևս 40 նման կայանք։
Կորչունովի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի հեռահար սպառազինությունների տեղակայումը Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ մեծացնում է լարվածությունն ու չնախատեսված էսկալացիայի վտանգը։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Շվեդիան պատրաստվում է Ֆինլանդիա ուղարկել Gripen կործանիչներ և ռազմանավեր՝ Ռուսաստանի հետ սահմանի շրջանում պարեկություն իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը