Վահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Քաղաքական
Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից․ ողջունելով Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։
Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։ Առաջնահերթ է համարվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)