Ատամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Իրավունք
Սեպտեմբերի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին ատամնաբուժական կենտրոն տեղափոխելու ընթացքում կանխվել է նրան թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը։
ՔԿ-ից հայտնում են, որ դատապարտյալը բժշկական կենտրոնում ցանկացել է օգտվել սանհանգույցից։ Զուգարան մուտք գործելուց առաջ ծառայողները ակնադիտական զննություն են իրականացրել և զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել սպիտակ կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ երկու առանձին փաթեթներով։
Դրանցից մեկում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 4.9 գրամ քաշով, իսկ մյուսում՝ սպիտակ, բյուրեղանման զանգված՝ 1.9 գրամ քաշով։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը