Իրանը դատապարտել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումը
Իրան
Իրանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թրամփի որոշումը հակասում է միջազգային կազմակերպությունների բանաձևերին, նշել են Իրանի ԱԳՆ-ում։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել էր, որ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունը խոսում է նրանց թուլության և անիրազեկության մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru