Սերբիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտ»-ում (տեսանյութ)
Տեսանյութեր
«Ալաշկերտ»-ը շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը:
Այս անգամ, ակումբի ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի թեկնածու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ, ում ծառայություններով «Ալաշկերտը» վաղուց էր հետաքրքրված:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները:
Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկ»-ն էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:
Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան