Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասին ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված է Սեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-ի Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում «Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես Իշխանյան ԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվում Դիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասին Փաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջ 

Նախագահն իր մոտ է կանչել Արման Սահակյանին (լուսանկարներ)

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ: 

Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը:

Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։ 

Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ: 

Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքովՃանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբՍամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել»Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել
Ամենադիտված