Թռչող Boeing-ից առաջացած ուժգին հոսանքը մարդկանց օվկիանոսն է լցրել (տեսանյութ)
ՏեսանյութերՍեն-Մարտեն կղզու (Ֆրանսիայի անդրծովյա համայնք) հարավարևմտյան մասում գտնվող Մախո լողափը համարվում է աշխարհում ամենաէքստերմալներից մեկը։ Բանն այն է, որ այն հարում է տեղի օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղուն։
Այս անգամ հանգստացողները չէին հաշվարկել թռչող ինքնաթիռի հզորությունը։ KLM ընկերության վիթխարի Boeing 747-ը որոշ ժամանակ պատրաստվել է թռիչքի՝ տաքացնելով շարժիչները։
Վիթխարի տուրբինների աղմուկը գնալով սաստկացել է, սակայն ոչ ոք չի հեռացել տարածքից՝ փորձելով տեսանկարահանել հիասքանչ տեսարանը։ Ինքնաթիռն արագություն է հավաքել՝ ստեղծելով օդի անհավանական ուժեղ հոսանք, որն ափին գտնվողներից շատերին օվկիանոսն է լցրել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն