Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասին ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված է Սեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-ի Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում «Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես Իշխանյան ԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվում 

Փետրվարի 14-ը սիրահարների օրն է

Հասարակություն

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց սեր խոստովանում, նվիրում են միմյանց խորհրդանշական նվերներ:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն`   Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգեւորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաեւ բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, եւ Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:

Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգեւորականին, եւ նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը`   փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է եւ կարդում.«Քո Վալենտին…»

Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:

Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ եւ հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ մինչեւ մյուս Վալենտինի տոնը:

Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի`   տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին:

Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը: Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հովանավորն է, եւ այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:

Հաշվենկատ ամերիկացիներն այս տոնը եւս օգտագործել են բիզնեսը զարգացնելու համար: Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել եւ վաճառել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքովՃանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբՍամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել»Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջները
Ամենադիտված