«Ալաշկերտ»-ը ձեռք է բերել բրազիլացի ֆուտբոլիստի
Սպորտ
Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտ»-ի կազմը համալրվեց ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով:
Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտ»-ի գործընկեր-ակումբ «Բոտաֆոգո»-ի սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզ»-ի կազմում:
Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան