Մխիթարյանը՝ Օզիլի ու Օբամեյանգի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոդնոդնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակից Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասին և նշել.
«Կարծում էի, որ նման բան կարող է լինել միայն երազում, որ երկուսով կրկին կարողանանք խաղալ նույն թիմում: Շատ ուրախ եմ: Նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերներից և լավագույն թիմակիցներից մեկն է: Շատ ուրախ եմ նրան այստեղ տեսնելու համար: Կարծում եմ՝ նրան «Արսենալ»-ի մարզաշապիկով տեսնելու համար ուրախ են նաև երկրպագուները: Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը»:
Անդրադառնալով Մեսութ Օզիլին՝ Մխիթարյանն ասել է.
«Բոլորը գիտեն, որ Օզիլն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նրա հետ խաղալը պարզապես երջանկություն է, որովհետև նա շատ լավ է հասկանում խաղը, շատ լավ է տեսնում դաշտը, ունի զարմանալի տեխնիկա և լավագույնն է իր խաղային դիրքում»- Մխիթարյանիի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան