ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 %
Քաղաքական
Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները: Ժամը 00։30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 18 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 92-ի տվյալները):
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 82,34% (54623 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 6,29 տոկոս (4173 ձայն): Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,85% տոկոս ձայներով (8217 ձայն):
4-րդ տեղում ՀՅԴ-ն՝ 1,52 տոկոս և «Երկիր Ծիրանին»՝ 1,38 տոկոս։
Մնացածը չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)