Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը մասնակցությունից հրաժարվել է երկու ակումբ:
Այս մասին ասաց կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Կանոնավոր առաջնությունից դուրս եկավ «Գրանդ սպորտ» թիմը, քանի որ հասկացավ, որ մարտունակ կազմ չունի: Չէին ցանկանում արտասահմանցի բասկետբոլիստներ բերել և իրենց հիմնական նպատակը իրենց պատանիներին զարգացնելն էր:
Առաջնությանը չի մասնակցի նաև «Շիրակ»-ը: Երկու թիմերն էլ մասնակիցներ կունենան Հայաստանի առաջնության B լիգայում»,-ասաց Պողոսյանը:
Հայաստանի կանոնավոր առաջնությանը կմասնակցի միայն 6 թիմ: Բացի առաջնությունից՝ կլինի նաև գավաթի խաղարկություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)