Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ
Քաղաքական
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ:
Ռեֆորմիստների կուսակցության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակել պայքարը մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդի բարեկեցության համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)