Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ ԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. Վարդևանյան Գազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերել Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համար Ռուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր» Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. Ղազարյան Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են «Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-ից 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ 

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:

Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:

Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք  ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:

ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի,  Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:

Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանn այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:  Աշխատանքային այցի ավարտին Հակոբյանը հարցազրույց է տվել «Միր» եւ «Ռոսիա» հեռուստաընկերություններին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակԻլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»Սեուտայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել միգրացիոն ճգնաժամի դեմԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքըԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Իսրայելը համագործակցում է իր հետ՝ չնայած պլանը մերժելուն 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համարՌուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր»Ցուկերբերգի զբոսանավը օգնություն չի ցուցաբերել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավակին Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. ՂազարյանՖրանսիայի հարավում բռնկված հրդեհը մոտ 153 հեկտար տարածք է ընդգրկել Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են«Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-իցԹրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին Սպիտակ տան իրավաբանական խորհրդական նշանակելու մասին 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿՀայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության առաջատար դիրքերի համար«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվելԻնչո՞ւ է Փաշինյանը ԵՄ-ից օգնություն խնդրում, ՌԴ-ի սանկցիաների դեմ պայքարելու համա՞րԱշխարհի ամենատարեց նախագահն անհետ կորել է ՔՊ-ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ կընտրի․ խմբակցության ղեկավարի հայտարարությունը Ո՞ր ԿԳԲ-ն է խեղդամահ արել Խորեն Կաթողիկոսին, բա ինչի՞ են որոշ հոգևորականներ էդ ԿԳԲ-ում հավաքագրված. Արայիկ Հարությունյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըՀամաճարակի վտանգ՝ Արամուսում․ գյուղի գլխավոր փողոցը մեկ ամիս է՝ կեղտաջրերի մեջ էReuters-ը նշել է իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման վերացման պայմաններըՈր հասցեներում ջուր չի լինի4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԻրանի նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել․ «Նրանց բոլոր ծրագրերը լիովին խափանվեցին» Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը և ՔՊ-նՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում օգոստոսի 10-ի դրությամբՃապոնիան նոր ինքնաթիռ է ուղարկել Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարելու համարԱվտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն«Զոհվածի ընտանիքը մնում է իր դժբախտության հետ, հետո ամեն ինչ մոռացվում է»․ Աբրահամյան«Փուփուլիկներին» բռնում են, «ռազբորկաները» շարունակվում են․ Բադալյանի կոշտ քննադատությունըՍևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ«Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր. ՊողոսյանԻնչ իրավիճակ է ԼարսումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներԱռյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին
Ամենադիտված